Ծաղկազարդի տոնակատարությունը Վայոց ձորի թեմում


Այսօր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ ոգեկոչությամբ հիշատակեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը դեպի Երուսաղեմ՝ Ծաղկազարդի տոնը:
Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Ս. և Անմահ Պատարագներ, Անդաստանի արարողությամբ օրհնվեցին ոստեր և կատարվեց Մանուկների օրհնության կարգ:

Այսօր Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում: Օրվա պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց, որից հետո հոգեշնորհ Հայր Սուրբը համայնքի հավատացյալներին ներկայացրեց Վայքի տարածաշրջանի նորանշանակ հոգևոր հովվին՝ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանին:

Տեր Հայրը հանդես եկավ խոսքով, ապա Անդաստանի կարգով օրհնվեց Ծաղկազարդը խորհրդանշող ոստերը:

Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Մանուկների օրհնության կարգ:

Եղեգնաձորի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Ս. և Անմահ Պատարագ մատուցեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով Continue reading

Այսօր Ծաղկազարդի տոնն է


ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ

Ծաղկազարդը Մեծ Պահքի վերջին կիրակին է:
Հիսուս Քրիստոսի աստվածային վարդապետության եւ հրաշագործությունների համբավը ցնցել էր շատերին: Մարդիկ ապշում ու հիանում էին, երբ տեսնում էին Հիսուսի բժշկած կույրերին, խուլերին, անդամալույծներին ու բորոտներին, Տիրոջ զորությամբ հարություն առած մեռյալներին: Այս մեծագործություններից ամենանշանավորը աղքատ Ղազարոսի հարությունն էր, որը Հիսուս Քրիստոս իրագործել էր Երուսաղեմ մտնելու նախորդ օրը: Եվ երբ Տերը, ավանակի վրա նստած, իր 12 աշակերտների հետ մտնում է Երուսաղեմ, ժողովուրդը մեծ ոգեւորությամբ ու խինդով է դիմավորում նրան:
<<Օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անվամբ: Խաղաղություն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում>>, – հրեաներն այսպես փառաբանեցին Տիրոջ մուտքը Երուսաղեմ: Continue reading