ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻԻՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ


ԺԲ

Կամեցող բարեաց Տէր կամարար, մի΄ թողուր զիս ի կամս անձին իմոյ գնալ, այլ առաջնորդեա ինձ լինել միշտ ըստ կամաց քոց բարեսիրաց. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԺԳ

Արքայ երկնավոր, տուր իինձ զարքայութիւն քո զոր խոստացար սիրելեաց քոց, եւ զօրացո զսիրտ իմ ատել ըզմեղս, եւ սիրել զքեզ միայն, եւ առնել զկամս քո. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԺԴ

Խնամող արարածոց, պահեա նշանաւ խաչի քո զհոգի եւ զմարմին իմ ի պատրանաց մեղաց, ի փորձութեանց դիւաց, եւ ի մարդոց անիրաւաց, եւ յամենայն վտանգից հոգւոյ եւ մարմնոյ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Թարգմանություն Continue reading

«Մեծ պահք» թեմայով բանախոսություններ Խաչիկ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցում, դպրոցում և զորամասում


Վայոց Ձորի թեմի Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու և ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանը «Մեծ  պահք» թեմայով հետաքրքիր ու բովանդակալից բանախոսություններով պարբերաբար  հանդես է եկել Խաչիկ համայնքի միջն. դպրոցի «Պատանի Երկրապահ» ակումբում, համայնքի Ս. Աստվածածին եկեղեցում` իր իսկ նախաձեռնած Խոկման արարողությունների ժամանակ և յուրաքանչյուր կիրակի օր` զորամասում:

Continue reading

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ


ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ

Այս կիրակիի հիմքում ավետարանական համապատասխան ընթերցվածն է: Ավետարանը պատմում է. քաղաքներից մեկում ապրում էր մի դատավոր, որն Աստծուց չէր վախենում ու մարդկանցից էլ չէր ամաչում: Նույն քաղաքում մի այրի կին էլ էր ապրում: Կինն, ընկճված իրեն անհանգստացնող չարակամ մի անձից, դիմում է դատավորին, որ ազատի իրեն հակառակորդի ձեռքից, պաշտպանի իր իրավունքն ու իր խնդրին արդար լուծում տա: Սակայն անիրավ դատավորն անտեսում է խեղճ կնոջ աղաչանքները: Կինը չի հուսահատվում, շարունակ դիմում, խնդրում է նրան: Այսպես նա հասնում է իր նպատակին:

Այսօր հիշվում է նաեւ մի ուրիշ առակ: Մի փարիսեցի ու մի մաքսավոր աղոթում էին տաճարում: «Աստված իմ, շնորհակալ եմ քեզանից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները…, ինչպես այս մաքսավորը,- ասում է փարիսեցին, իսկ մաքսավորն աղոթում է, ասելով. «Աստված ներիր ինձ, մեղավորիսե: Այս երկու առակները տարբեր կերպերով ուսուցանում են աղոթքի նշանակությունն ու պարզորոշ բացատրում, թե որ աղոթքն է Continue reading

ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻԻՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ  


36483089

Թ

Ամենախնամ Տէր, դիր պահապան աչաց իմոց զերկիւղ քո սուրբ ո΄չ եւս հայիլ յայրատ, եւ ականջաց իմոց` ո΄չ ախորժել լսել զբանս չարութեան, եւ բերանոյ իմոյ` ոչ խօսել զսուտութիւն, եւ սրտի իմոյ` ոչ խորհել զչարութիւն, եւ ձեռաց իմոց` ոչ գործել զանիրաւութիւն, եւ ոտից իմոց` ոչ գնալ ի ճանապարհս անօրէնութեան, այլ ուղղեա զշարժումն սոցա լինել միշտ ըստ պատուիրանաց քոց յամենայնի. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

 Ժ

Հուր կենդանի Քրիստոս, զհուր սիրոյ քո զոր արկեր յերկիր, բորբոքեա յանձն իմ, զի այրեսցէ զաղտ հոգւոյ իմոյ, եւ սրբեսցէ զխիղճ մտաց իմոց, եւ մաքրեսցէ զմեղս մարմնոյ իմոյ, եւ վարեսցէ լոյս գիտութեան քո ի սրտի իմում. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԺԱ

Իմաստութիւն հօր Յիսուս, տուր ինձ իմաստութիւն զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. Ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց

եւ ինձ բազմամեղիս:

Թարգմանություն Continue reading