«Մարզի զարգացումը քո համայնքից» խորագրով եռօրյա հանդիպում-քննարկում


Քննարկումն իրականացվել է “Սյունիք-Զարգացում” ՀԿ-ի Սոցիալական ծրագրի շրջանակում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Հայ Առաքելական Եկեղեցու Վայոց ձորի թեմի հետ համագործակցաբար։


Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ շեշտադրելով Վայոց ձոր մարզում զարգացման հեռանկար ունեցող երկու ոլորտների՝ գյուղատնտեսության և տուրիզմի զարգացման հնարավորությունների մասին և Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը՝ նշելով․ «Երբեք չպիտի մեզ հանգիստ զգանք, որովհետև շրջապատված ենք մարտահրավերներով։ Պետք է բոլորս միասին մեր հնարավորությունը ներդնենք՝ մեր մարզի, մեր երկրի զարգացմանը։ Պետք է իրապես օր ու գիշեր աշխատենք և ես ուրախ եմ, որ այսօր այդ աշխատանքին լծված շատ մարդիկ կան»։


Պաշտոնական բացումից հետո “Սյունիք-Զարգացում” ՀԿ ծրագրերի ղեկավարը ներկայացրեց կազմակերպության սոցիալական ծրագիրը:
Այնուհետև հրավիրյալ խոսնակները ներկայացրին համայնքային զարգացմանը նպաստող մի շարք ելակետային սկզբունքներ։

ՀՀ վարչապետի խորհրդական Ռ․ Ղուկասյանը խոսեց համայնքների մարդակենտրոն զարգացումից, ներհամայնքային զարգացման պլանների մասին բնակիչներին տեղեկացնելու և նրանց հետ քննարկելու մասին, համայնքային զարգացման ռազմավարության, ՏԱՊ-երում համայնքային ծրագրերն ըստ առաջնահերթությունների, ոլորտային խնդիրների լուծման տրամաբանական կապի մասին:

ԱՎԵԼԻՆ

Արենի համայնքում կայացավ խաչի օծման Սուրբ արարողություն


Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրերի Ուլգյուր հանդամասում Հակոբջանյանների ընտանիքի կողմից տեղադրվել է երկաթե լուսավորվող խաչ։ Նոյեմբերի 23- ին կայացավ խաչի օծման Սուրբ արարողությունը, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, այլ բարձրաստիճան հյուրեր։ համայնքի ղեկավարը իր շնորհակալությունը հայտնեց Նորիկ Հակոբջանյանին այս աստվածահաճո գործի համար և հանձնեց շնորհակալագիր։

ավելին

Եղեգնաձորի երաժշտական դպրոցում մեծ շուքով նշվեց Կոմիտասի ծննդյան 150 ամյակը


Դպրոցի հարևանությամբ տեղադրվեց Վան Եղյանի հեղինակած քանդակը, որին նոր կյանք է տվել քարագործ վարպետ Մարատ Կարապետյանը: Բացման խոսքով հանդես եկավ Վայոց ձորի մարզպետ Ա. Գրիգորյանը:

Միջոցառման համերգային մասը շարունակվեց Ֆ. Բալոյանի անվան համերգասրահում:Համերգին մասնակցեցին` ՀՀ լավագույն բլուլահար Ավագ Մարգարյանը, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի և Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի ուսուցիչների երգչախմբերը, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի և Մշակույթի կենտրոնի մանկական երգչախմբերը, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի ուսուցիչներ և աշակերտներ:

ԱՎԵԼԻՆ

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է բարերար Վիգեն Կարապետյանին


Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության անդամ, ամերիկահայ բարերար Վիգեն Կարապետյանին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարերարին 25-ամյա ակտիվ բարեգործական գործունեության համար, որի շրջանակներում իրականացվել են մի շարք սոցիալական ծրագրեր հանրապետության մարզերում, աջակցություն է ցուցաբերվել զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին։

ԱՎԵԼԻՆ

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օծման և գահակալության 20-րդ տարեդարձն է


Ի խորոց սրտի շնորհավորում ենք Վեհափառ Տիրոջը և մաղթում, որ Ահարոնի ծաղկյալ գավազանով Վեհափառ Հայրապետը հովվի աշխարհասփյուռ հայությանը, և գահակալության երկայն տարիները թող հաջորդեն իրար՝ արդյունավորվելով հայրապետական նորանոր իրագործումներով՝ ի փառս Աստծու, Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և համայն մեր ժողովրդի:

Հայրապետական մաղթերգ. Ամենհայի

ԱՎԵԼԻՆ