Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ  հոգեհանգիստ` նվիրված ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին


Այսօր` ապրիլի 2-ին` Գալստյան կիրակիի օրը, հավարտ Սուրբ Պատարագի Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան արարողություն` 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված քաջարի հայորդիների համար:

ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ


ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ

Մեծ Պահքի 6-րդ կիրակին՝ Գալստյան կիրակին է: Այդ օրը հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում երգվող շարականում հիշվում է, թե ինչպես Հիսուս Քրիստոս իր գալստյան խորհուրդը նախօրոք հայտնեց մարգարեներին, որոնք էլ մարդկությանն ազդարարեցին Փրկչի գալստյան բարի լուրը:

Իրապես, Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ որպես մարդկության ծառա ու Փրկիչ: Ադամական մեղքից սայթաքած մարդուն Աստծու Որդու գալստյամբ ընծայվեց կործանումից փրկվելու ուղի:

Այս հիշատակումներով այսօր քրիստոնյային առաջարկվում է Մեծ Պահքի շրջանն ավարտել՝ իրեն տրված մեծ պարգեւի մասին մեկ անգամ եւս խորհրդածելով, գիտակցելով իրեն ընծայվածի արժեքը: Եվ քանի որ Աստծու Որդին երկրորդ անգամ էլ աշխարհ պիտի գա՝ մեղավորներին դատելու ու արդարներին երկնային արքայության արժանացնելու, ուրեմն ամեն հավատացյալ պետք է պատրաստ լինի Տիրոջն արժանավորապես դիմավորելու:
Գուցե հարց ծագի, թե ե՞րբ է լինելու Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը, կամ՝ թե ի՞նչ է նշանակում պատրաստ լինել Տիրոջ գալստյանը:
Թեեւ Հիսուս ինքը նկարագրել է երկրորդ գալստյան նախանշանները, եւ այդ ամենը գրված է Ավետարանում, սակայն ոչ մի տեղ եւ ոչ ոք չի արձանագրել կոնկրետ ժամանակ կամ ամսաթիվ՝ թե երբ կկատարվի այդ իրադարձությունը: Հետեւապես, այս առիթով արված կամ արվող ոչ մի ենթադրություն չի կարող ստույգ լինել: Այնպես որ, այժմ ցանկանում եմ ձեզ հետ զրուցել երկրորդ հարցի մասին, որին անդրադառնալը, կարծում եմ, առավել անհրաժեշտ է: Continue reading