Ապրիլի 30-ը՝ աշխարհամատրան Կանաչ կիրակի և Նորավանքի ուխտի օր


Ապրիլի 30-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է աշխարհամատրան Կանաչ կիրակին, որը Նորավանքի ուխտի օրն է:

Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին, միասնական աղոթելու մեր Սուրբ Եկեղեցու անսասանության և հայրենյաց պահպանության համար: Continue reading

«Սատարենք Սատարին» ծրագրի բացումը Եղեգնաձորում


Այսօր՝ ապրիլի 26-ին՝ ժամը 15:00-ին, տեղի ունեցավ «Սատար» Հաշմանդամների Հասարակական Կազմակերպության Վայոց ձորի մարզի, Եղեգնաձորի տարածքային  կենտրոնի   «Սատարենք Սատարին»  ծրագրի  բացման արարողությունը, որին ներկա էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, «Սատար» ՀԿ-ի նախագահ Հունան Հունանյանը, Եղեգնաձորի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Ավագյանը, Եղեգնաձորի մշակույթի տան տնօրեն Մարո Սիմոնյանը, Եղեգնաձորի   զինվորական կոմիսար Կարեն Բաբայանը, 4-րդ բանակային կորպուսի բարձրաստիճան սպաներ, ոլորտում գործունեություն ծավալող շահագրգիռ կառույցների և հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներ և  շահառուններ:

Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը,

ապա ելույթ ունեցավ կազմակերպության նախագահ Հունան Հունանյանը,

ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին, ապա ասաց.«Տարածքային կենտրոնի գործունեւության հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական վիճակի բարելավման հարցերով զբաղվելը, ինչպես նաև Continue reading